Այսօրվանից երթուղի են դուրս եկել նոր տրոլեյբուսները․ Ավինյան
Այսօրվանից երթուղի են դուրս եկել նոր տրոլեյբուսները, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք՝ Ավինյանը ավելի վաղ հայտնել էր՝ հուլիսի 8-ից Երևանում երթուղի դուրս կգան նոր տրոլեյբուսները։
Հաղորդվել էր, որ Երևանի քաղաքապետարանն իր միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15 տրոլեյբուս ձեռք կբերի ՀՀ կառավարության աջակցությամբ։
Քաղաքացիների ուղևորափոխադրումը կկազմակերպվի նախկին շարժակազմին զուգահեռ՝ №2 և №2ա, ինչպես նաև №10 և №10ա երթուղիներում, «ա» տարբերանշանով երթուղիները սպասարկում կիրականացնեն նաև կոնտակտային ցանցից դուրս ուղեգծերով:
Կարծիքներ