Ադրբեջանի ԶՈւ-ն ուղիղ նշանառությամբ կրակում է Կութ և Նորաբակ գյուղերի վրա. ՄԻՊ
Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:
Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը»,- գրել է Թաթոյանը։:
Կարծիքներ