Կոլումբիայում ավտոբուսը ժայռից ընկել է. կա առնվազն 9 զոհ

Կոլումբիայում ավտոբուսը ժայռից ընկել է. կա առնվազն 9 զոհ

Առնվազն ինը մարդ է զոհվել Կոլումբիայի հյուսիսում ավտոբուսի ժայռից ընկնելու հետևանքով։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է երկրի քաղաքացիական պաշտպանության վարչությունը։

«Ցավոք, մինչ այժմ հաղորդվել է 9 զոհի և 25 վիրավորի մասին»,- գրել է գործակալությունը թվիթերում։

El Tiempo թերթի փոխանցմամբ ՝ Կուկուտա քաղաքից Վալեդուպար քաղաք ուղեւորվող ավտոբուսն ընկել է 200 մ բարձրությունից, միջադեպի պատճառները դեռ պարզված չեն։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում