Շատ ջերմ մթնոլորտում զրուցեցինք աշակերտներին հետաքրքրող թեմաների շուրջ.Վահե Էնֆիաջյան

Շատ ջերմ մթնոլորտում զրուցեցինք աշակերտներին հետաքրքրող թեմաների շուրջ.Վահե Էնֆիաջյան

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Այսօր հանդիպել եմ Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան դպրոցի բարձր դասարանների աշակերտներին։

Շրջել ենք խորհրդարանով, խոսել գործունեության ու ինստիտուցիոնալ նշանակության մասին։

Շատ ջերմ մթնոլորտում զրուցեցինք աշակերտներին հետաքրքրող թեմաների շուրջ։

Հատկանշական է, որ աշակերտները սպասվող հավանական արտահերթ ընտրություններով նույնպես բավականին հետաքրքրված էին։

Աշակերտները շրջեցին Ազգային ժողովի թանգարանում, ծանոթացան երկրի խորհրդարանի հետաքրքիր դրվագներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում