«Երևան ՖԱ»-ն՝ Հայաստանի Ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող
Մարտի 27-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացան Ֆուտզալի 2021-2022 Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ և 3-րդ տեղի համար երկրորդ հանդիպումները: Եզրափակիչ երկրորդ խաղում «Երևան ՖԱ»-ն 6:2 հաշվով առավելության հասավ «Արարատ-Արմենիա»-ի նկատմամբ ՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։ Առաջին խաղում «Երևան ՖԱ»-ն 9 անպատասխան գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը:
«Արարատ-Արմենիա»-«Երևան ՖԱ»՝ 6:2 (2:2)
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Մրցավարներ՝ Արման Ալաբերքյան, Գևորգ Եղոյան, Միհրան Ղամբարյան
Գոլերը՝ Քարտաշյան, 5, Մաշումյան, 11, Կիրակոսյան, 12, Գալստյան, 15, 33, 40, Մելիքյան, 25, Մկրտչյան, 40
«Արարատ-Արմենիա»
Մեկնարկային կազմ՝ 12. Յուրի Ղազարյան, 11. Էդգար Կիրակոսյան (ա), 8. Վահե Միրաքյան, 7. Սարգիս Նասիբյան, 10. Խաչատուր Միքայելյան
Փոխարինողներ՝ 82. Սարգիս Կադրջյան, 79. Նարեկ Ամիրյան, 21. Նարեկ Մակարյան, 4. Աշոտ Քարտաշյան, 6. Նարեկ Գալստյան, 14. Վահե Չոփուրյան, 77. Ռաֆայել Ղազարյան
Գլխավոր մարզիչ՝ Արթուր Նահապետյան
«Երևան ՖԱ»
Մեկնարկային կազմ՝ 1. Արթուր Մկրտչյան, 7. Արամ Սարգսյան, 9. Ռաֆիկ Մելիքյան, 10. Սարո Գալստյան (ա), 11. Գարեգին Մաշումյան
Փոխարինողներ՝ 16. Արտյոմ Զաքարյան, 2. Հակոբ Ուզունյան, 5. Գեղամ Թումբարյան, 14. Արսեն Սարգսյան, 19. Միհրան Դերմենջյան, 21. Ռոբերտ Մարգարյան, 23. Արթուր Պատատյան, 8. Արմեն Դավիդյան, 3. Համլետ Մանուկյան
Գլխավոր մարզիչ՝ Զոհրաբ Նիազյան
3-րդ տեղը զբաղեցրեց «ՀՊՏՀ Երևան» թիմը, որը հաղթեց «Լոգիկոն»-ին 10:3 հաշվով: Առաջին խաղում «ՀՊՏՀ Երևան»-ը առավելության էր հասել 7:4 հաշվով:
Կարծիքներ