ՌԴ-ում իշխանափոխությունը ՆԱՏՕ-ի նպատակը չէ. Շոլց

ՌԴ-ում իշխանափոխությունը ՆԱՏՕ-ի նպատակը չէ. Շոլց

ՆԱՏՕ-ն Ռուսաստանում իշխանություն փոխելու նպատակ չի հետապնդում. Այս մասին կիրակի օրը ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՝ մեկնաբանելով շաբաթ օրը Լեհաստանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները։

«Դա ՆԱՏՕ-ի կամ Ամերիկայի նախագահի նպատակը չէ»,- ասել է նա։ «Մենք երկար զրուցեցինք Սպիտակ տանը, երկուսս էլ համաձայն ենք, որ դա չէ մեր վարած քաղաքականության առարկան և նպատակը», - հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում