Կարգապահական վարույթ՝ ընդդեմ սահմանադրագետ Վարդան Այվազյանի. Ժամանակ

 Կարգապահական վարույթ՝ ընդդեմ սահմանադրագետ Վարդան Այվազյանի. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի դիմումի հիման վրա Երևանի պետական համալսարանը կարգապահական վարույթ է սկսել համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ օրերս Այվազյանը թերթերից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով հանձնաժողովի կողմից Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման արդյունքում Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգի ընդունմանը՝ ասել էր. «Դա սորոսական ծրագրի իրականացում է ենթադրում: Իսկ այդ ծրագիրը շատ պարզ է. առաջինը՝ մարդկանց զրկել բանականությունից»:

Ըստ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ Այվազյանը իր այս և այլ հայտարարություններով խախտել է ԵՊՀ-ի կանոնադրությունը և ներքին կարգապահական կանոնների 26-րդ կետով նախատեսված ԵՊՀ-ի պատիվն ու հեղինակությունը բարձր պահելու դրույթը:

Թե ինչ քայլեր կիրականացնի ԵՊՀ ղեկավարությունը Այվազյանի նկատմամբ, պարզ կլինի կարգապահական վարույթի ավարտից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում