Թուրքիայի և Հայաստանի միջև չարտերային թռիչքներ կբացվեն. Չավուշօղլու
Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ բանագնացներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։
«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար մենք շուտով փոխադարձաբար կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Նա հավելել է, որ չարտերային թռիչքներ են բացվելու նաև Երևանի հետ։
Հիշեցնենք, Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառ են հանդիսանում մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, Ղարաբաղի հարցում ադրբեջանական դիրքորոշմանը Անկարայի աջակցությանը և 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Թուրքիայի սուր արձագանքին։
Կարծիքներ