ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ նոյեմբեր ամսվա աջակցության դիմումները կհաստատվեն, եթե նրանք միանվագ դրամական աջակցության շահառու են․ ԱՍՀ նախարարի խոսնակ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր դեռ չեն ստացել 100 հազար դրամ միանվագ և 40+10 հազար դրամ աջակցությունները, կարող են դիմում լրացնել նոյեմբեր ամսվա համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ դիմումները կհաստատվեն այն դեպքում, եթե անձինք հանդիսանում են միանվագ 100 հազար դրամ աջակցության շահառու և ստացած կլինեն այն։
«Այսինքն, եթե դեռ չեք ստացել միանվագ դրամական աջակցությունը, կխնդրենք դիմել Միասնական սոցիալական ծառայությանը 114 հեռախոսահամարով, ստանալ պարզաբանում և դրանից հետո կկարողանաք նաև դիմել նոյեմբեր ամսվա աջակցությունը ստանալու համար»,-հավելել է Մանուչարյանը։
Կարծիքներ