ԱՀԿ-ն հայտնել է, որ Պաղեստինում և Իսրայելում ընդհանուր առմամբ 237 հարձակում է իրականացվել առողջապահության վրա
Պաղեստինա-իսրայելական հակամարտության տարածաշրջանում հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 237 հարձակում է իրականացվել առողջապահական ծառայությունների վրա, որից 218-ը՝ Պաղեստինի օկուպացված տարածքներում, 19-ը՝ Իսրայելում։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«ԱՀԿ-ն ստուգել է 237 հարձակում առողջապահության վրա, այդ թվում՝ 218-ը՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում, և 19-ը՝ Իսրայելում», - ասաց նա՝ հիշեցնելով, որ առողջապահական համակարգի վրա հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի խախտում են։
Ինչպես նշել է Գեբրեյեսուսը, նա «բառեր չունի Գազայի սարսափը նկարագրելու համար»։ Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 7-ից ավելի քան 10 հազար մարդ է մահացել, այդ թվում՝ ավելի քան 8,5 հազարը՝ Գազայում, 1,4 հազարը՝ Իսրայելում։ Ավելի քան 21 հազար մարդ վիրավորվել է։ Գազայում 36 հիվանդանոցներից 14-ը դադարեցրել են իրենց գործունեությունը։
Կարծիքներ