ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակը

ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակը

ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցների ցանկը։ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, ինչը վկայում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթերից։

Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուղղված են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի և դրան աջակցող կառույցների դեմ։ Փաստաթղթում ասվում է, որ սահմանափակումները վերաբերում են ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք օգնում են Ռուսաստանին պահպանել իր զինված ուժերը՝ «տրամադրելով նրան երրորդ երկրների խիստ անհրաժեշտ տեխնոլոգիաներով և սարքավորումներով»: Բացի այդ, պատժամիջոցներն ուղղված են ռուսական պաշտպանական արդյունաբերության դեմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում