«Ամենամեծ խաղաղությունն ուզում են կռվող տղերքը»․ Սասուն Միքայելյանը դառնում է 63 տարեկան

«Ամենամեծ խաղաղությունն ուզում են կռվող տղերքը»․ Սասուն Միքայելյանը  դառնում է 63 տարեկան

Այսօր ազատամարտիկ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ, Երկրապահ կամավորական միության վարչության անդամ և ԵԿՄ  նախագահ Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է, նա դառնում է 63 տարեկան:

Մի առիթով Սասուն Միքայելյանը, խոսելով պատերազմի մասին, ասել է. «Էն ժամանակ ո՞վ էր պատկերացնում, որ պատերազմ է: Հայը հայի հանդեպ ուրիշ էր»:

Ազատամարտիկը1988 թվականին Հրազդան քաղաքում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը։ 1988-ին հրազդանցի կամավորականների հետ, 25-30 ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունով, մտել է Շամխորի շրջանի Ձապախլու, Բուղա, Ջագիր գյուղեր և կազմակերպել հայ բնակչության անվտանգ տարհանումը ՀՀ։ Նա մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Բերդավան, Բաղանիս, Ոսկեպար), Տավուշի (Պառավաքար), ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Մարտակերտի (Մրխավենդ, Կիչան, Հաթերք, Ումուդլու), Շուշիի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Շուշիի ազատագրական մարտերի ժամանակ վիրավորվել Է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։

Արցախյան պատերազմն ավարտվել է, սակայն նոր պատերազմի վտանգը չի անցել: «Ամենամեծ խաղաղությունն ուզում են կռվող տղերքը»,- մի առիթով ասել է «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

Freenews.am-ը շնորհավորում է Սասուն Միքայելյանին՝ մաղթելով առողջ ու բարեկեցիկ օրեր՝ իր պատկերացրած Հայաստանում և հաղթանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում