Սայաթ-Նովա գյուղում այրվել է մոտ 230 հակ անասնակեր

Սայաթ-Նովա գյուղում այրվել է մոտ 230 հակ անասնակեր

Հոկտեմբերի 25-ին, ժամը 17:23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա գյուղի գլխավոր ավտոճանապարհին կայանած տրակտորի կցորդչում․ այրվում է անասնակեր։ Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցի մոտակայքում կայանած կցորդչի վրա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:25-ին, մարվել՝ 19:00-ին: Այրվել է մոտ 230 հակ անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում