Իսպանիայում տղամարդը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել «Բարսելոնա» – «Ռեալ» խաղում ահաբեկչություն նախապատրաստելու համար
Իսպանիայում տղամարդը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել «Բարսելոնա» – «Ռեալ» խաղում ահաբեկչություն նախապատրաստելու համար, հայտնում է Daily Mail-ը։
Մոհամմեդ Յասին Ամրանին ծրագրել էր հարձակվել «Կամպ Նոու» մարզադաշտի վրա պայթուցիկներով լի դրոնով։
Ամրանին համագործակցել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության հետ։ 2020 թվականի մայիսին ձերբակալվելիս նրա տանը հայտնաբերվել են մեծ քանակությամբ տեսանյութեր, ինչպես նաև նյութեր, որոնք անհրաժեշտ էին ռումբ պատրաստելու համար։
ԴԱԻՇ-ի մի տղամարդ, որը կապ է հաստատել Ամրանիի հետ, հրամայել է նրան «Էլ Կլասիկոյի» ժամանակ հարձակում իրականացնել՝ «մաքրելու իր կյանքը և ապահովելու իր տեղը դրախտում» և փոխհատուցելու նախկինում ալկոհոլ օգտագործելու և կրոնական պարտականությունները չկատարելու համար:
Հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ տղամարդը ահաբեկչություն էր նախապատրաստում 2020 թվականից։ Դատարանում նա իրեն մեղավոր է ճանաչել հանցագործություն նախապատրաստելու մեջ։
Կարծիքներ