Պուտինի ու Ալիևի հանդիպումը կայացել է Կրեմլում. պահպանվել է սոցիալական հեռավորության
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը կայացել է այսօր Կրեմլում՝ կորոնավիրուսի սահմանափակումների պայմաններում։ Ղեկավարները պահպանել են սոցիալական հեռավորություն:
«Ցավոք սրտի, այս դժբախտ համաճարակը մեզ թույլ չի տալիս նորմալ շփվել և հանդիպել»,- ՏԱՍՍ գործակալություն փոխանցմամբ՝ ասել է Պուտինը, ողջունելով Ալիևին։ Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ ուրախ է տեսնել իր ադրբեջանցի գործընկերոջը։
«Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ձեր այցը տեղի է ունենում մեր երկկողմ հարաբերություններում նշանակալի իրադարձության՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախօրեին, և այսօր մենք հռչակագիր կստորագրենք դաշնակցային համագործակցության մասին», - շարունակել է Պուտինը, հանդիպումը որակելով որպես ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման նոր փուլ:
Ալիեւը Մոսկվա էր ժամանել նախօրեին։ Նրա այցը չի սահմանափակվելու ՌԴ նախագահի հետ բանակցություններով։ Մասնավորապես, փետրվարի 23-ին ակնկալվում է, որ Ադրբեջանի ղեկավարը կծանոթանա ՏԱՍՍ-ի և ադրբեջանական AzerTAj գործակալության համատեղ լուսանկարչական ցուցահանդեսին, որը նվիրված է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ապա կհանդիպի ռուսական առաջատար լրատվամիջոցների ղեկավարներին:
Կարծիքներ