Ֆրանսիայում սկսվել Է կարանտինային սահմանափակումների մեղմացման նոր փուլը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ վարչապետ Ժան Կասեքսն առաջինն են մեկական գավաթ սուրճ ըմպել Ելիսեյան պալատի մերձակայքում գտնվող ռեստորանի պատշգամբում՝ հանրապետությունում կարանտինային սահմանափակումների մեղմացումից հետո: Մայիսի 19-ին երկրի ամբողջ տարածքում գրեթե կիսամյա ընդմիջումից հետո բացվել են թանգարանները, խանութները, կինոթատրոնները, ռեստորանների ծածկապատշգամբները:
«Անհրաժեշտ Է պահպանել զգոնությունը, նույնիսկ եթե սանիտարական դիտազննման ցուցանիշները բարելավվել են: Մենք առայժմ չենք հաղթահարել համաճարակը, եւ սա միայն փուլերից մեկն Է»,- ասել Է Մակրոնը լրագրղների հետ շփվելու ժամանակ: «Համավարակի դեմ պայքարում հաջողությունը կախված Է մեր ընդհանուր պատասխանատվությունից»,- հայտարարել Է Ֆրանիայի ղեկավարը:
Նա նշել Է, որ «սահմանված մեղմացումները վկայում են, որ երկիրը գնում Է ճիշտ ուղիով»: Այնուհետեւ Մակրոնը եւ Կաստեքսը գնացել են Ելիսեյան պալատ, որտեղ կկայնա Նախարարների խորհրդի նիստ, որը, մասնավորապես, նվիրված կլինի համավարկի դեմ պայքարի հարցերին: Մայիսի 19-ին Ֆրանսիայում սկսված կարանտինային սահմանափակումների մեղմացման նոր փուլը որոնք մտցվել են անցյալ տարվա հոկտեմբերի վերջին, նաեւ ենթադրում Է պարետային ժամի կրճատում: Այժմ այն սկսվում Է Փարիզի ժամանակով 21:00-ին 19:00-ի փոխարեն: Իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ համաճարակի սկզբից երկրում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,8 միլիոն դեպք: Հիվանդության հարուցած բարդություններից մահացել Է ավելի քան 108 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ