«Մենք խաղաղություն ենք ուզում». հայերը բողոքի ակցիա են անցկացրել Նյու Յորքում
Նյու Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիան խաղաղ ընթացք է ունեցել։ Այս մասին հայտնել է «Ամերիկայի ձայն»-ը։ Հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության մոտ։ Հավաքվածների կարգախոսն է եղել՝ «Մենք խաղաղություն ենք ուզում»:
Մասնակիցները նշել են, որ հայերը պատերազմ չեն ցանկանում, հիմնական պահանջն է՝ արդարություն և խաղաղություն: Նրանք անընդունելի են համարել երկու երկրների միջև հավասարության նշան դնելը:
Կարծիքներ