Տեսչական մարմիններն իրականացրել են 53 070 ստուգում
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով հուլիսի 19-ի դրությամբ իրականացվել է 53 070 ստուգում, որից միայն 204-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումները կատարում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Կարծիքներ