Վիճակագրություն՝ փողոցում դիմակ կրելու արդյունավետության մասին
Հունիսի սկզբին Հայաստանի պարետատունը որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի մի միջոցառում (թերեւս գուցե միակը) որոշում ընդունեց բոլոր քաղաքացիներին պարտավորեցնել դիմակներ կրել ոչ միայն փակ տարածքներում, այլ նաեւ փողոցներում: Որոշումն ընդունելու պահից անցել է 1,5 ամիս: Ընթերցողին նշված ժամանակահատվածի վիճակագրական տվյալներով չհոգնեցնելու համար (պաշտոնական տվյալները կարելի է գտնել այստեղ https://ncdc.am/cat/news/page/8/), բերենք դրանցից մի քանիսը:
Վերջին տեղեկություններով՝ հուլիսի 20-ի առավոտյան երկրում գրանցվել է ընդհանուր 34 981 կորոնավիրուսով վարակակիր: Փաստացի հիմա բուժվում է 10 620 մարդ (մեկ օրում նրանց թիվը նվազել է 117-ով): Ապաքինվել է 23 502 մարդ (208-ը վերջին մեկ օրում), մահացել է 650 պացիենտ (9-ը վերջին մեկ օրում): Կորոնավիրուսով եւս 4 քաղաքացի, ըստ իշխանությունների ձեւակերպման, մահացել է «այլ հիվանդությունների պատճառով»: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 209: Այսպիսով, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 859-ի: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 104 նոր դեպք: Սակայն քանի որ կիրակի լաբորատորիաները չեն աշխատում, այս թիվը չի արտահայտում ամբողջ պատկերը:
Հուլիսի 18-ին գրանցվել է 461 նոր դեպք (ապաքինվել է 631-ը): Հուլիսի 17-ին՝ 442 նոր դեպք (ապաքինվել է 561-ը): Հուլիսի 16-ին՝ 554 նոր դեպք (ապաքինվել է 583-ը): Հուլիսի 15-ին՝ 515 նոր դեպք (ապաքինվել է 619-ը): Հուլիսի 14-ին՝ 339 նոր դեպք (ապաքինվել է 864-ը): Հուլիսի 13-ին (երկուշաբթի)՝ 182 նոր դեպք (ապաքինվել է 232-ը): Հուլիսի 12-ին՝ 577 նոր դեպք (ապաքինվել է 214-ը): Հուլիսի 11-ին՝ 489 նոր դեպք (ապաքինվել է 710-ը): Հուլիսի 10-ին՝ 557 նոր դեպք (ապաքինվել է 709-ը): Հուլիսի 9-ին՝ 526 նոր դեպք (ապաքինվել է 573-ը): Հուլիսի 8-ին 535 նոր դեպք (ապաքինվել է 520-ը): Հուլիսի 7-ին՝ 349 նոր դեպք (ապաքինվել է 605-ը): Հուլիսի 6-ին (երկուշաբթի)՝ 330 նոր դեպք (ապաքինվել է 162-ը): Հուլիսի 5-ին 706 նոր դեպք (ապաքինվել է 205-ը): Հուլիսի 4-ին՝ 580 նոր դեպք (ապաքինվել է 451-ը): Հուլիսի 3-ին 662 նոր դեպք (ապաքինվել է 448-ը): Հուլիսի 2-ին՝ 593 նոր դեպք (ապաքինվել է 473-ը): Հուլիսի 1-ին՝ 523 նոր դեպք (ապաքինվել է 515-ը):
Փողոցում պարտադիր դիմակ կրելու մասին որոշման ընդունման նախօրեին գրանցվել էր 515 նոր դեպք (27 ապաքինված), իսկ հաջորդ օրերին՝ 4-ին եւ 5-ին, համապատասխանաբար՝ 697 (ապաքինվել է 14-ը) եւ 596 (ապաքինվել է 45-ը) նոր դեպք:
Մեկ շաբաթ հետո՝ հունիսի 12-ին, գրանցվել է արդեն 612 նոր դեպք (173 ապաքինված): Հունիսի 19-ին՝ 459 նոր դեպք (706 ապաքինված), հունիսի 20-ին՝ 551 նոր դեպք (588 ապաքինված), հունիսի 21-ին՝ 560 նոր դեպք (148 ապաքինված), հունիսի 22-ին՝ 320 նոր դեպք (129 ապաքինված), հունիսի 23-ին՝ 418 նոր դեպք (1013 ապաքինված):
Հունիսի 24-28-ը, նշված միջոցառման ընդունումից 3 շաբաթ հետո, երբ, թվում էր, պետք է արդյունքները զգացվեին, տեղի է ունենում բում՝ հունիսի 24-ին գրանցվում է 711 նոր դեպք (653 ապաքինված), հունիսի 25-ին՝ 771 նոր դեպք (538 ապաքինված), հունիսի 26-ին՝ 759 նոր դեպք (814 ապաքինված), հունիսի 27-ին՝ 662 նոր դեպք (761 ապաքինված), հունիսի 28-ին՝ 736 նոր դեպք (205 ապաքինված):
Հունիսի 29-ին իրավիճակն ինչ-որ կերպ բարելավվում է, ցուցանիշները կրկնակի նվազում են՝ 482 նոր դեպք (181 ապաքինված): Հունիսի 30-ին՝ 415 նոր դեպք (եւ այստեղ միանգամից 751 ապաքինված):
Ակնհայտ է, որ ծայրահեղ միջոցառումների 1,5 ամսում ցուցանիշները մնացել են գրեթե նույն մակարդակին: Սա թույլ է տալիս պնդել, որ փողոցում դիմակ կրելու հարկադրանքը չափազանց ցածր արդյունավետությամբ միջոցառում է, ընդ որում՝ ոչ այն պատճառով, որ որոշումը վատ է կատարվում, այլ այն պատճառով, որ փողոցն ամենեւին վարակման հիմնական աղբյուրը չէ: Բնականաբար, ասվածը ենթադրում է փողոցում սոցիալական հեռավորության պահպանում: Իրականում որոնք են այդ աղբյուրները, բնակիչներին վաղուց չեն հայտնում:
Իհարկե, կարելի է ենթադրել, որ առանց «դիմակային» ռեժիմի, թվերն ավելի ճնշող կլինեին: Սակայն մինչեւ որոշման ընդունումը եւ 1,5 ամիս հետո ցուցանիշների նմանությունը հաստատում է, որ դա այդպես չէ:
Ինչպես մասնագետներն արդեն բազմիցս շեշտել են, դիմակներն անհրաժեշտ են ոչ թե առողջ մարդկանց պաշտպանության համար (այլ հարց են շնչադիմակները), այլ հիվանդներից հիվանդության տարածման խոչընդոտման, այդ թվում ախտանիշներ չունեցողներից: Դիմակները կարեւոր եւ անհրաժեշտ են փակ հաստատություններում՝ ստեղծելով շատ աննշան անվտանգ միջավայր: Օրինակ՝ գրասենյակներում եւ խանութներում: Եվ այստեղ պարետատանը համառորեն խորհուրդ ենք տալիս սեւեռուն ուշադրություն դարձնել փաստին՝ վաճառողներն ու խանութների այցելուները դիմակներ կրո՞ւմ են արդյոք (շատ հաճախ՝ ոչ), արդյոք պահպանո՞ւմ են սոցիալական հեռավորություն: Իսկ փողոցում, շոգին եւ կիզիչ արեւի տակ հեռավորություն պահպանելու դեպքում դիմակները ոչ միայն արդյունավետ չեն, այլ նաեւ, ավաղ, վտանգավոր են, տառացիորեն մեկ վայրկյանում խոնավանալով շնչառությունից եւ դառնալով զանազան բակտերիաների յուրատեսակ ինկուբատոր:
Կարծիքներ