Կարեն Նալբանդյանը նշանակվել է Լեգիա-Դինամո Զագրեբ հանդիպման մրցավարների տեսուչ
Օգոստոսի 10-ին՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Լեգիա» (Լեհաստան)-«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) պատասխան հանդիպումը։
ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Կարծիքներ