Ամփոփվել են թաեքվոնդոյի Հայաստանի առաջնության արդյունքները

Ամփոփվել են թաեքվոնդոյի Հայաստանի առաջնության արդյունքները

Հունիսի 30-ին Երևանում անցկացվել է թաեքվոնդոյի պատանիների, իսկ հուլիսի 1-ին՝ երիտասարդների Հայաստանի առաջնությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպված առաջնությանը մասնակցել են 61 պատանիներ և 40 երիտասարդներ։

Հաղթանակած պատանիներից 3-ը հուլիսի 27-30-ը, իսկ երիտասարդները՝ հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 5-ը հինգ քաշային կարգերում մասնակցելու են Սոֆիայում անցկացվելիք աշխարհի պատանիների առաջնությանը:

Նշենք, որ Սոֆիայում այդ օրերին տեղի է ունենալու նաև Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր համաժողովը, որին մասնակցելու է նաև Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ղահրամանյանը։

Հավելենք նաև, որ հուլիսի 5-ին երիտասարդների և մեծահասակների հավաքականները մեկնել են Սոչի՝ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով։

Թաեքվոնդոյի պատանիների և երիտասարդների Հայաստանի առաջնության հաղթողների և մրցանակակիրների ցուցակները՝ այստեղ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում