Քաղաքականություն չէ՞ այն, որ եկեղեցին պահանջում է Փաշինյանի հրաժարականը, եթե չէ՝ ի՞նչ է. Գառնիկ Դանիելյան

Քաղաքականություն չէ՞ այն, որ եկեղեցին պահանջում է Փաշինյանի հրաժարականը, եթե չէ՝ ի՞նչ է. Գառնիկ Դանիելյան

Եթե եկեղեցին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դա եթե քաղաքակնություն չէ, ի՞նչ է, մարդիկ եկել միացել են, աջակցությո՞ւն է, թե ոչ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ դա իր կարծիքով աջակցություն է:

Ինչու է եկեղեցին հետքայլ անում՝ Դանիելյանն ասաց՝ մեծ առումով իրենք ականավոր քաղաքական գործիչ չի համարում, բայց կարծում է, որ այս քաղաքական ամբողջ դաշտը խորը բուժման կարիք ունի:

«Եթե մենք ասում ենք, որ երկիրը կործանվում է դրան համապատասխան քայլեր պետք է ձեռնարկվեն, ամեն մեկն ինչ ասում է, դրա տերը պետք է լինի, խոսելուն գործը հաջորդի: Սա ազգային-ազատագրական պայքար է, որում բոլորն իրենց մասնակցությունը պետք է ունենան՝ հոգևորականից, զինվորականից, մշակից, բանվորից սկսած մինչև չգիտեմ ով»,- ասաց նա:

Հիասթափված է արդյոք Գառնիկ Դանիելյանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից:

«Ես չեմ ոuզում գնահատականներ հնչեցնեմ, ուզում եմ ասել բոլոր էն մարդկանց, որոնք ժամանակին տեսակետ կարծիք են հայտնել, բարի լինեն դրանք մինչև վերջ տանեն»,- նշեց Դանիելյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում