Մնաց մեկ օր, բաց չթողնեք մեկ շաբաթ գիտության և արվեստի փառատոնը վայելելու հնարավորությունը. Արայիկ Հարությունյան
Երբ Ստարմուսը պետք է գար Հայաստան, մենք հասկանում էինք, թե ինչ հզոր փառատոն ենք հյուրընկալելու: Վերջին օրերի նախապատրաստական աշխատանքները վկայում են, որ այն ավելին է, քան սկզբնական պատկերացումներում էր:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Արայիկ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ մեկնարկին մնաց մեկ օր:
«Բաց չթողնեք մեկ շաբաթ գիտության և արվեստի փառատոնը վայելելու հնարավորությունը:
Վաղը մեկնարկում ենք Տիգրան Համասյանի համերգով»,-գրել է Հարությունյանը:
Կարծիքներ