Սյունեցի Կարեն Իսրայելյանի ընտանիքին Շաքի համայնքի ղեկավարը ոչ մի օգնություն չի տրամադրում . Վ. Ալեքսանյան
Օրերս հայտնի վիդեոբլոգեր Ռոման Բաղդասարյանը հարցազրույց էր նկարել սյունեցի Կարեն Իսրայելյանի հետ, որի որդին և փեսան զոհվել են պատերազմի ընթացքում։
Սյունեցին պատմում էր, որ Շաքի համայնքի ղեկավարը իրենց ընտանիքին ոչ մի օգնություն չի տրամադրում միայն այն պատճառով, որ նրանք հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի աջակից։
Ինչքան հասկացա՝ խոսքը ոչ թե պետական միջոցներով աջակցության, այլ բարեգործականի (կամ այդպիսինը ներկայացվողի) մասին է։
Առաջին հերթին չեմ պատկերացնում, թե ինչ բարոյական սնանկության պիտի հասնի պաշտոնյան, որ զոհված հերոսի ընտանիքին անտեսի՝ ելնելով վերջինիս քաղաքական հայացքներից, չէ՞ որ տղերքը, երբ կռվում էին, կռվում էին թիկունքում կանգնած բոլորի համար, այդ թվում՝ այդտեսակ պաշտոնյաների ընտանիքների։
Բայց արդեն հարցի մյուս մասով պիտի ասեմ, որ այստեղ առերևույթ առկա են ընտրակաշառքի բանեցման ռիսկեր, իմա՝ փաստացի նախընտրական շրջանում համայնքապետը, ըստ պնդումների՝ գումար/գույք է բաժանում՝ ելնելով քաղաքական հայացքներից՝ դրանով միտումնավոր կամ ոչ դրդելով հարել կամ չհարել այս կամ այն քաղաքական միավորին։
Փաստի կապակցությամբ հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը։
Կարծիքներ