Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից
Սեպտեմբերի 13-ին, ժամը 12։27-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Միզամի փողոցի վերջնամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Ջ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
Կարծիքներ