Քաջարան-Կապան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ժայռաբեկորին

Քաջարան-Կապան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ժայռաբեկորին

Սեպտեմբերի 11-ին, ժամը 23:09-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1990 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ժայռաբեկորին։

Փրկարարները վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Քաջարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում