Ռումինիայում թեթեւ ինքնաթիռ է կործանվել
Երկու մարդ է զոհվել Սուչավա կոմսությունում (երկրի հյուսիս) թեթև ինքնաթիռի կործանման հետևանքով։ Այս մասին հայտնում է Agerpres գործակալությունը ։
Մահացածները 30 և 42 տարեկան տղամարդիկ են։ Նրանցից մեկը հրահանգիչ է Բուխարեստից, մյուսը՝ Սուչավայի բնակիչ, ով մի քանի օր առաջ գնել է այս ինքնաթիռը և անցել օդաչուական կուրս։
Օգոստոսին Ռումինիայում վթարի ենթարկվեց ևս երկու թեթեւ ինքնաթիռ, ինչի հետևանքով երեք մարդ զոհվեց:
Իրավապահ մարմինները հետաքննում են Սուչավա կոմսությունում տեղի ունեցած միջադեպը։
Կարծիքներ