Հայաստանն ունենալու է որակապես նոր, ժամանակի պահանջներին համապատասխան կառավարման համակարգ. Ավինյան
Այսօր ՀՀ կառավարության նիստում հաստատվել է «Հանրային կառավարման բարեփոխումների» ռազմավարությունը։
Այս մասին հայտնելով ֆեյսբուքյան իր էջում, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը նշել է, որ բարեփոխումների փաթեթի ստեղծման վրա աշխատել են 2018 թվականից` մեծ ջանքեր ներդնելով ու գրեթե ավարտին հասցնելով 2021թ. ամռանը։
«Ուզում եմ առանձնահատուկ գնահատել փոխվարչապետի խորհրդական Անետա Բաբայանի դերը և անդուլ ջանքերը այս ռազմավարության ստեղծման ու ընդունման գործում։
Այս ռազմավարության իրագործման արդյունքում Հայաստանն ունենալու է որակապես նոր, ժամանակի պահանջներին համապատասխան կառավարման համակարգ, ինչը նպաստելու է երկրի բոլոր ոլորտների արդիականացմանը։ Կարևոր եմ համարում, որ բարեփոխումները իրականացվեն համապարփակ և շարունակական ձևով` Հայաստանը տանելով բարեկեցիկ, ինստիտուցիոնալ և մրցունակ պետության ուղիով»,-նշել է Ավինյանը:
Կարծիքներ