Վրաստան ժամանած շուրջ 700 հազար ՌԴ քաղաքացիների մեծ մասը մեկնել է Հայաստան և Թուրքիա

Վրաստան ժամանած շուրջ 700 հազար ՌԴ քաղաքացիների մեծ մասը մեկնել է Հայաստան և Թուրքիա

Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիայի սկզբից ի վեր Վրաստան է ժամանել ավելի քան 700 հազար ՌԴ քաղաքացի:

Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Radio France-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ 700 հազար ռուսներից միայն 100 հազարն է մնացել Վրաստանում, մնացած 600-ը մեկնել է Հայաստան, Թուրքիա և եվրոպական երկրներ։

«Ընդհանուր առմամբ Վրաստան եկած ՌԴ քաղաքացիների մեծ մասը չի ցանկանում մասնակցել պատերազմին»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահը հավելել է, որ Վրաստանում է գտնվում Ուկրաինայի շուրջ 30 հազար քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում