Օտար շահեր սպասարկող տելեգրամյան ալիքներից մեկը գրել է, թե իբրև Թուրքիայում տեղի ունեցած պայթյունը կազմակերպել է ԱՍԱԼԱ-ն

Օտար շահեր սպասարկող տելեգրամյան ալիքներից մեկը գրել է, թե իբրև Թուրքիայում տեղի ունեցած պայթյունը կազմակերպել է ԱՍԱԼԱ-ն

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իբրև հայկական, բայց իրականում օտար շահեր սպասարկող տելեգրամյան ալիքներից մեկը գրել է, թե իբրև Թուրքիայում տեղի ունեցած պայթյունը կազմակերպել է (AsաLան)։

Եթե հայկական այդ ալիքին թվում է, թե իբրև թունդ հայրենասիրական քայլ է արել, սխալվում է, քանի որ դա ոչ այլ ինչ է, քան` ոտից գլուխ հակահայկական ու հակապետական քայլ, քանի որ այդ ցնորային լուրը սկսել է տարածում գտնել նաև արտաքին լսարանում։

Մարդ պիտի մառազմատիկ լինի, որ տասնյակ տարիներ գոյություն չունեցող կազմակերպությանը վերագրի նման ահաբեկչական ակտը` հպարտանալով դրա վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում