Իրանի բանակը պատրաստ է դիմակայել երկրի սահմանների դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի. ԻԻՀ ռազմածովային ուժերի հրամանատար

Իրանի բանակը պատրաստ է դիմակայել երկրի սահմանների դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի. ԻԻՀ ռազմածովային ուժերի հրամանատար

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է , որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի և չեզոքացնել երկրի սահմանների դեմ ուղղված ցանկացած սպառնալիք, թույլ չտալ, որ որևէ մեկը ոտնձգություն կատարի Իսլամական Իրանի գոյության դեմ:

Այս մասին տեղեկացրել է իրանական IRNA գործակալությունը:

«Տարվա ընթացքում մենք բազմաթիվ զորավարժություններ ենք անցկացնում, բայց մեր ամենամեծ զորավարժությունները «Զոլ-Ֆաքիր»-ն է՝ ամբողջ բանակով, որի ընթացքում մենք գնահատում ենք զինված ուժերի հնարավորությունները»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում