ՄԱԿ-ի ԱԽ-ում կներկայացվի ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, հայկական կողմը բարձր մակարդակով ելույթ է պատրաստել․ Կնյազյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս լուսադեմին տեղի կունենա բաց քննարկում՝ «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով։
Այդ մասին Կոռնիձորում լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կնյազյանը:
Քննարկումը կազմակերպվել է կազմակերպված է Անվտանգության խորհրդի ամերիկյան նախագահության կողմից:
Կնյազյանը նաև տեղեկացրել է, որ հայկական կողմը բարձր մակարդակով հանդես է գալու ելույթով՝ ներկայացնելով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը։
Կարծիքներ