«Ռոմայի» ղեկավարությունը Ժոզե Մոուրինյոյին պաշտոնանկ անելու մտադրություն չունի
«Ռոմայի» ղեկավարությունը Ժոզե Մոուրինյոյին պաշտոնանկ անելու մտադրություն չունի։
Ակումբի սեփականատեր Ֆրիդկինների ընտանիքը մտադիր է հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ որոշակի ներդրումներ կատարել նոր խաղացողների ձեռք բերելու համար և ցանկանում է նախագծի իրականացումը շարունակել Մոուրինյոյի հետ, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Մոուրինյոյի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Իտալիայի առաջնության 16 խաղից հետո «Ռոման» 25 միավորով 8-րդ տեղում է։
Կարծիքներ