Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ի և 20-ի կեսօրից հետո, 17-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 17-18-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում 17-21 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 17-ին կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում օգոստոսի 17-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-ին և 18-ին, 20-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-21 մ/վ արագությամբ։
Կարծիքներ