Մեծամորում փեսայի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինը նույնպես մահացել է
Այսօր, ապրիլի 23-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ, 72-ամյա Սիրվարդ Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նա հիվանդանոց էր տեղափոխվել իր փեսայի կողմից հրազենային վնասվածքներ ստանալուց հետո։
Հիշեցնենք` երեկ` ապրիլի 22–ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում փեսան կրակել էր կնոջ ծնողների ու եղբոր վրա։ Աները մահացել էր տեղում։
Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին։ Մեծամոր համայնքի 44-ամյա բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի որսորդական ողորկափող հրացանից մի քանի կրակոց էր արձակել։
Կնոջ 69-ամյա հայրը ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր, մայրն ու եղբայրը` տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն:
Փեսան ձերբակալվել է:
Հարուցվել է քրեական գործ` սպանության հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ