Լուկաշենկոն կրկին սպառնացել է փակել Եվրոպայի գազը
Եթե Բելառուսի դեմ արևմտյան պատժամիջոցները հանգեցնեն երկրում արտակարգ դրության, ապա ռուսական գազի տարանցումը Եվրոպա կդադարեցվի։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է թուրքական TRT հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում, որից հատվածներ է մեջբերում է BelTA լրատվական գործակալությունը։
«Եթե պատժամիջոցները, որոնք կիրառում են կամ կիրառելու դեպքում մեզ դնեն արտակարգ դրության մեջ, ուրեմն մեզ այլ ելք չի մնում, քան այլ միջոցներով արձագանքելու նրանց պատժամիջոցներին, մենք կօգտվենք այդ կոշտ միջոցից»,- ասել է Լուկաշենկոն։
Նման հնարավորության մասին Լուկաշենկոն առաջին անգամ նշել է նոյեմբերի սկզբին՝ Բելառուսի և Լեհաստանի սահմանին միգրանտների հետ կապված սուր ճգնաժամով, երբ Վարշավայում թույլատրվեց սահմանի ամբողջական փակումը։
Կրեմլը հույս ունի, որ ոչինչ չի խանգարի Ռուսաստանին շարունակել լիարժեք կատարել գազային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։
Կարծիքներ