«Պռոշյան կոնյակի գործարան»-ի պայթյունից մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է

«Պռոշյան կոնյակի գործարան»-ի պայթյունից մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում այսօր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել են մասնաճյուղի տնօրենն ու զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենը: Գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պայթյունի մանրամասների մասին ինֆորմացիա չունի:

 Նրա խոսքով՝ գործարանում այդ ժամանակ եղել է մոտ 200 աշխատակից, այս պահին գործարանը չի աշխատում:

«Այստեղ շինարարական աշխատանքներ են կատարել։ Ըստ երևույթին՝ պայթյունը զոդումից է եղել: Վիրավորները տեղափոխվել են Երևան, ասում են միջին ծանրության այրվածքներ են: Գործարանը հոսանքազրկել ենք: Մեծ թափով մթերում էր գնում, խաղողը տեղափոխել ենք մեր մյուս մասնաճյուղ, որպեսզի չփչանա»,- հայտնեց նա:

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով տուժածներից 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում