ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել

ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել

ԱՄՆ դեսպանության հյուպատոսական գրասենյակն ամեն օր եռանդուն աշխատում է բազմազանության խաղարկային վիզաների (գրին քարտ) տրամադրման ուղղությամբ:

Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով առաջացած ձգձգումները կանխելու համար Հյուպատոսական գրասենյակը ներկայումս առաջնահերթության կարգով ընթացք է տալիս խաղարկային վիզաների ծրագրով տրամադրվող ներգաղթային վիզաների գործերին՝ եռակի ավելացնելով օրական դիտարկվող գործերի քանակը։

Առավելագույն թվով գործերի ընթացք տալու նպատակով աշխատանքն այս ծավալով  կշարունակվի»,- նշված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում