Ուրախ եմ նվաճածս մեդալի համար, այն երկար սպասված էր. Վազգեն Թևանյան

Ուրախ եմ նվաճածս մեդալի համար, այն երկար սպասված էր. Վազգեն Թևանյան

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վազգեն Թևանյանը չեմպիոնական տիտղոսը երկար սպասված է անվանել:

«Շատ ուրախ եմ նվաճածս մեդալի համար, քանի որ այն երկար սպասված էր: Նաև պատճառն այն է, որ 2019 թվականից ի վեր ինձ չէր հաջողվում մասնակցել Եվրոպայի առաջնությանը»,- Թևանյանի խոսքերը փոխանցում է միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ազատ ոճի ըմբիշի կարծիքով՝ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում նվաճած մեդալն այլ արժեք ունի:

 «Նպատակս Օլիմպիական խաղերն են և աշխարհի չեմպիոն դառնալը», - ասել է նա:

Հիշեցնենք՝ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի ԵԱ-ում ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում