Արցախում hաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպքեր, մահացել է 4 քաղաքացի
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 30-ին կատարվել է 394 թեստավորում, գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպքեր:
Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է 4 մահվան դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 107 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 55-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձանց: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 23 678 քաղաքացու հետազոտություն, որից 3 996-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Կարծիքներ