Գեղարքունիքի մարզում հանդիպեցի համայնքների բնակիչների հետ, խոսեցինք իրենց հուզող խնդիրներից
Մարզային այցով գտնվում էի ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն և Մադինա գյուղերում։
Այցի շրջանակներում հանդիպեցի համայնքների բնակիչների հետ, խոսեցինք իրենց հուզող խնդիրներից, ինչպես նաև կատարվող ու կատարվելիք աշխատանքներից։
Իմ իրավասությունների շրջանականում հետևողական կլինեմ բնակիչների կողմից բարձրացված հարցերի կարգավորմանը։
Վերին Գետաշեն գյուղում շուտով կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:
Կշարունակվեն նաև փողոցների լուսավորության և ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքները:
Ներքին Գետաշեն գյուղում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները, ոռոգման ջրի ցանցի կառուցումն ընթացքի մեջ է:
Առաջիկայում նախատեսվում է նաև խմելու ջրի ներքին ցանցի ու գազատարների կառուցումը:
Մադինա գյուղի ոռոգման ջրի հարցն, ըստ էության, արդեն իսկ լուծված է. այս պահին էլ իրականացվում են ոռոգման առուների կառուցման աշխատանքներ: Շուտով կմեկնարկեն նաև որոշ հատվածների ասֆալտապատման և խմելու ջրի ցանցի շինարարության աշխատանքները:
Բացի այդ, Մադինայում կառուցվում է նոր դպրոց, որն ամենաոգևորիչն էր գյուղում:
Շնորհակալություն եմ հայտնում Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանին, Վերին Գետաշենի, Ներքին Գետաշենի և Մադինայի վարչական ղեկավարներին` Տիգրան Մուրադյանին, Ռուբեն Զուլոյանին և Հարություն Հայրապետյանին, ՄՍԾ ներկայացուցիչ Գնել Թաթոյանին,
Ազգային ժողովրդավարության ինստիտուտին (NDI)` հերթական համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։
Այս մասին գրում է Ալխաս Ղազարյանը:
Կարծիքներ