Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում է

Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում է

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով է մեկնարկել Փարիզ-2024-ում:

Ալեքսանյանը մրցել է Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սյունգյունի հետ և առավելության հասել 9:0 հաշվով:

Ըմբշամարտի մրցաշարի որակավորման փուլի և կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին, իսկ եզրափակիչները` հաջորդ օրը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում