Մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և նորանոր հաջողություններ մաղթել նրանց. «Սա դեռ սկիզբն է այն երկար ճանապարհի, որ պետք է անցնեք: Ցանկանում եմ, որ ձեր հաջողությունները կրկնապատկվեն, բոլորդ էլ երիտասարդ եք և դրա հնարավորությունն ունեք: Վստահ եմ՝ ջանք ու եռանդ ներդնելու դեպքում կհասնեք բարձր նպատակների»:

ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամաններով ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանն են արժանացել ազատ ոճային ըմբիշներ Լյովա Գևորգյանը, Հայկ Պապիկյանը, Արման Ավագյանը, Մանվել Խնձրցյանը և Մուշեղ Մկրտչյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Սուրեն Աղաջանյանն ու Վիգեն Նազարյանը, ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը, հրաձիգ Բենիկ Խլղաթյանը, սամբիստներ Աշիկ Անդրեյանը, Գոռ Հարությունյանը, կարատեիստներ Անիտա Մակյանն ու Դավիթ Մակյանը:

Մի շարք մարզիկներ արժանացել են ՀՀ սպորտի վարպետի կոչման:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում