Որոնք են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունը և մեր երկրի սպառնալիքները. վարչապետը մանրամասնել է
«Ո՞րն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունը: Նման հարցադրմամբ մենք նախաձեռնող խմբի ֆորմատով 7-8 քննարկում արեցինք և եկանք մի պահի նրան, որ չենք գտնում այդ ձևակերպումը»:
Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովում ՔՊ-ի առաքելության, ժողովրդական գաղափարախոսության և արտաքին մարտահրավերների մասին ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝հավելելով, որ այժմ իրեն հայտնի է, թե որն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունը:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն է կյանքի գաղափարախոսությունը դարձնել պետական գաղափարախոսություն, ազատություն տալ մեր քաղաքացիների՝ լավ ապրելու մղմանը և իրականություն դարձնել դա:
Մեր իրականության մեջ լավ ապրելու մղմանը ազատություն տրված չէ: Մենք ունենք լավ մթնոլորտ լավ ապրելու համար: Եթե մենք ուզում ենք մեր երկիրը ֆունդամենտալ հասկանալ, պետք է էս շերտերի մեջ խորանալ: Մեր առաքելությունն է ազատություն տալ լավ ապրելու մղմանը»,-նշել է վարչապետը:
Նա հավելել է, որ այս գաղափարախոսությունն իրականություն դարձնելը, սակայն, ունի մարտահրավերներ ու սպառնալիքներ:
«Կան մեծ երկրներ, խոշոր խաղացողներ, որոնք ասում են՝ մի րոպե, ո՞նց թե դու ուզում ես ապրես, դու մոռացե՞լ ես, թե դու ով ես: Դու ապրող ժողովուրդ չես, դու տառապող ժողովուրդ ես, պետք է մաքառես, գաղթես, տանջվես ու գաս ինձ խնդրես, որ գամ քեզ փրկեմ, որովհետև ես քեզ պետք է գամ փրկեմ, որ դու քո պայքարելու, մաքառելու ցիկլը շարունակես»,-ասել է վարչապետը՝ նշելով, որ հենց սա իրական սպառնալիք է:
Հաջորդ սպառնալիքը, ըստ երկրի ղեկավարի, Ադրբեջանն է: Մնացած բոլոր խնդիրները, Փաշինյանի խոսքով, այս երկուսի հիբրիդն են ու հենց այս մարտահրավերներն է պետք կառավարել:
Կարծիքներ