Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն. ԱԻՊԾ

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Որոնումներ այսօր չեն իրականացվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1670 աճյուն։
Կարծիքներ