Ամեն օր դպրոց հաճախելը կախված կլինի կորոնավիրուսային իրավիճակից. նախարարը դրական միտում է տեսնում
Ամեն օրը դպրոց հաճախելը կախված է կորոնավիրուսիսային իրավիճակից, այս պահին բավականին մեղմ է այն:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ դպրոցների բնակակոն ռեժիմին անցնելու համար սպասում են Առողջապահության նախարարության հրահանգին:
«Աշակերտներն արդեն իսկ հաճախում են դպրոցներ, ուղղակի մի սահմանափակում կա.. 20-ից ավելի աշակերտ պետք է չլինի դասարանում, ինչպես նաև անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները, նույնիսկ դպրոցների սննդի կետերն են գործում: Այսօր միտում է կա, որ կանցնենք բնականոն ռեժիմի»,- ասաց նախարարը, սակայն չհստակեցրեց, թե կա՞, արդյոք, նման որոշում, թե ոչ:
Կարծիքներ