Ով և ինչու է գաղտնալսում «բերանբաց» Վանեցյանին

Ով և ինչու է գաղտնալսում «բերանբաց» Վանեցյանին

Օրեր առաջ ԱԺ-ում  տված հարցազրույցի ժամանակ Վանեցյանը հայտարարեց, որ իրեն իբրև թե գաղտնալսում են ՀՀ իշխանությունները, բայց միաժամանակ նաև շեշտեց, որ այն ծրագրային միջոցը, որի միջոցով իրականացվել  է վերջինիս գաղտնալսումը,  իրականում միլիոնավոր  դոլարներ արժե։

Հարց է առաջանում, առանց այն էլ աղքատ բյուջեով մեր երկրում  որտեղից հատուկ ծառայություններին միլիոնավոր  դոլարների միջոցներ, որպեսզի կարողանան գաղտնալսել Վանեցյանին։  Լինելով ԱԱԾ նախկին տնօրեն՝ Վանեցյանը պետք է լավ իմանա, որ  նման  մեծ ֆինանսական միջոցների ԱԱԾ-ն չի տնօրինում։  Եվ եթե Վանեցյանին գաղտնալսել են իր իսկ նշած ծրագրով, ապա ամենայն հավանականությամբ եղել են օտարերկրյա ծառայությունները, որոնք քաջատեղյակ  լինելով ԱԱԾ նախկին տնօրենի՝ Վանեցյանի «բերանբաց» բնավորությանը,   գաղտնալսել են Վանեցյանին։  Բացառված չէ, որ  Վանեցյանին գաղտնալսել են հենց ադրբեջանական հատուկ ծառայությունները։

Իսկ ինչ վերաբերվում է Վանեցյանի «բերանբաց» բնավորությանը, ապա օրեր առաջ տված հարցազրույցի ժամանակ ԱԱԾ շենքի նկուղում պահվող արխիվների մասին վերջինիս հայտարարությունից հետո, պետք է  առնվազն ԱԱԾ-ին մեղադրել Վանեցյանին չգաղտնալսելու մեջ։  Որովհետև առնվազն միամտություն  կլինի Վանեցյանի նման «բերանբաց»-ին չգաղտնալսելը, քանզի  վերջինս  գիտակցելով թե անգիտակցաբար ամեն վայրկյան կարող է պետական գաղտնիքներ բացահայտել։  Երևի թե  Վանեցյանը հենց «բերանբաց» բնավորության պատճառով է արժանացել  «մորքուր» մականվանը։

Վանեցյանի՝  ԱԱԾ շենքի նկուղում պահվող արխիվների մասին հայտարարությունը  ստորև։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում