Ստոկհոլմում Ղուրանի այրման գործով մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչել

Ստոկհոլմում Ղուրանի այրման գործով մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչել

Իրաքցի ներգաղթյալ Սալվան Մոմիկան, ով մասնակցել է Ստոկհոլմում Ղուրանի այրմանը, հարցազրույցի ժամանակ ասել է, որ չի ճանաչում իր դեմ առաջադրված՝ ազգամիջյան ատելություն սերմանելու մեղադրանքը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Ես հերքում եմ ինձ ուղղված այդ մեղադրանքը: Ես մարդկանց հետ խնդիր չունեմ, իմ խնդիրը կապված է գաղափարի հետ: Իմ ելույթում ասել եմ՝ բարի գալուստ մահմեդականների մոտ առանց իսլամական աշխարհայացքի: Ես կպաշտպանեմ ինձ դատարանում»,- նշել է Մոմիկան։ 

Ներգաղթյալն այժմ գտնվում է գաղտնի վայրում՝ ոստիկանության պաշտպանության ներքո։

Սալվանի խոսքով՝ պետք չէ խառնել քաղաքականությունն ու անձնական ազատությունը, ուստի Ղուրանի այրման ակցիան, նրա կարծիքով, չի ազդել Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու գործընթացի վրա։ «Այն, ինչ ես արեցի, բխում էր նաև Շվեդիայի շահերից»,- ասել է Սալվանը։

Պատասխանելով այն հարցին, թե հետագայում կրկին չի՞ այրի Ղուրանը, Մոմիկան շեշտել է, որ այլևս նման քայլ չի անի։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում