Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունները

Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունները

Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը կրկին հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունները, պահանջելով անհապաղ հետաքննություն եւ պատիժ, ինչպես նաեւ կոչ անելով միջազգային հանրությանը սաստկացնելու ճնշումը եւ ստիպելու Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել դեռեւս պահվող հայ ռազմագերիներին:

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներ Արին Կարապետին, Բյորն Սյոդերին, Բորիանա Աբերգին, Մարկուս Վիեչերին եւ Ֆրեդրիկ Մալմին՝ մարդու իրավունքների հանդեպ իրենց աներկբա դիրքորոշման եւ այն շարունակաբար բարձրաձայնելու համար»,֊ ասել է պատգամավորը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում