Թաիլանդում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, այդ թվում՝ երեխաներ

Թաիլանդում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, այդ թվում՝ երեխաներ

Հոկտեմբերի 6-ին առնվազն 30 մարդ, այդ թվում երեխաներ, են զոհվել Թաիլանդում իրականացված հրաձգության հետեւանքով այն բանից հետո, երբ անհայտ անձը կրակ Է բացել Թաիլանդի հյուսիս-արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Khaosod թայվանյան թերթը:

Նրա տվյալներով՝ հարձակվողը հրաձգություն Է սկսել Նոնգբուալամփուի նահանգի նախադպրոցական հաստատությունում, իսկ հետո հանցագործության վայրից փախել Բանգկոկի համարներով պիկապով:

Առանձին ԶԼՄ-ներ նշում են, որ հարձակվողը ոստիկանության նախկին աշխատակից Է:

Տեղական մամուլը տարածել Է կասկածյալի լուսանկարը եւ կոչ Է անում բնակիչներին՝ զանգահարել արտակարգ ծառայություններին այն դեպքում, եթե նրանք նկատեն նրա ավտոմեքենան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում